Հունվարի 25-ին`ժամը 11.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 41 շենքի 3-րդ հարկից կախված են քարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 12.36-ին փրկարարները ավարտել են շենքի պատից կախված քարերի հեռացման աշխատանքները: