Հայաստանից Վրաստան ներմուծման ծավալը 2011թ-ին կազմել է 59  մլն դոլար: Այդ մասին նշվում է Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի կողմից հրապարակված երկրի  արատքին առեւտրի մասին տեղեկանքում:

Վրաստանից Հայաստան արտահանումը 3,8 անգամ ավելի է` 223 մլն դոլար: Վրաստանից ներմուծող ապրանքների ծավալով Հայաստանը երրորդն է` Թուրքիայից եւ Ադրբեջանից հետո: 2011թ. արդյունքներով` ամենադրական առեւտրային սալդոն արձանագրվել է հենց Հայաստանի հետ:

Նշենք, որ փոխադարձ առեւտրի ծավալների մասին Հայաստանի եւ Վրաստանի վիճակագրական մարմինների տվյալները ամբողջությամբ չէ, որ համընկնում են: Վրացական տվյալներով` Վրաստանից արտահանումը Հայաստան  2011 թ-ին կազմել է 159,7 մլն դոլար, հայկական տվյալներով` միայն 54,3 մլն դոլար: Սակայն սա կարող է պայմանավորված լինել մեքենաների ներմուծմամբ, որոնց նշանակալի մասը Հայաստան է բերվում Վրաստանով: Ավտոմեքենաների վերաարտահանումը Վրաստանից արտահանման հիմնակն կետն  է (Geostat տվյալներով`20,6% արտահանման ընդհանուր ծավալում): Հայաստանում մենքենաների ներմուծումը գրանցվում է ծագման երկրով:

Ընդհանուր առմամաբ, 2010թ. հայկական կողմի տվյալներով` Հայաստանից Վրաստան է արտահանվում հիմնականում ապակի եւ ապակե տարաներ(11 մլն դոլար), պլաստիկե արտադարք (5,6մլն), թեյ եւ սուրճ (3,9 մլն դոլար):

Վրաստանը Հայաստան է արտահանում ցիտրուս (8,3մլնդոլար), գինի եւ լիմոնադ (3,5 մլն), պարարտանյութ (3,1 մլն), սեւ մետաղներ (9,7 մլն):

Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկները շարունակում են մնալ  Թուրքիան եւ Ադրբեջանը: 2011 թ-ին Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է  1,5 մլրդ դոլար...

Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը եւս գերազանցում է 1 մլրդ դոլարը: Վրաստանից արտահանման հիմնական կետը նորից մեքենաներին է վերաբերում, իսկ Ադրբեջանից Վրաստան է ներմուծվում նավթամթերք: