Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում սինագոգների անվտանգությունն ուժեղացվել է՝ Մանչեսթերում տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, որի հայտարարությունը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։
«Ես թռչում եմ Լոնդոն, երբ ժամանեմ, կգլխավորեմ [արտակարգ կառավարական կոմիտեի] Cobra-ի նիստը՝ միջադեպը քննարկելու համար։ Լրացուցիչ ոստիկանական ռեսուրսներ կներգրավվեն երկրի սինագոգների շուրջը, մենք կանենք ամեն ինչ՝ մեր հրեական համայնքների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Սթարմերը։
Վարչապետը հայտարարությունն արել է Կոպենհագենի օդանավակայանից, որտեղ նա մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։





























