Հոկտեմբերի 4-ին տեղի կունենան Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գրանցվել է ինը թեկնածու, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Մասնավորապես, Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են.

Թեմուր Բոկելավաձե (ընտրական համար 1) – «Լեզու, Հայրենիք, Հավատ»,

Զուրաբ Մախարաձե (ընտրական համար 3) – «Պահպանողականները հանուն Վրաստանի»,

Կախա Կուկավա (ընտրական համար 7) – «Ազատ Վրաստան»,

Օթար Չիթանավա (ընտրական համար 8) – «Հայրենասերների դաշինք»,

Իրակլի Կուպրաձե (ընտրական համար 9) – «Հանուն ուժեղ Վրաստանի – Լելո»,

Գեորգի Լիլուաշվիլի (ընտրական համար 11) – «Վրաստան»,

Գեորգի Գաչեչիլաձե (ընտրական համար 12) – «Կանաչների կուսակցություն»,

Իագո Խվիչիա (ընտրական համար 36) – «Գիրչի»,

Կախա Կալաձե (ընտրական համար 41) – «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»։

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է հաղթահարել 50-տոկոսանոց շեմը։ Հակառակ դեպքում, պետք է երկրորդ փուլ անցկացնել՝ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուների միջև։

Թբիլիսիում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 1,043,482 ընտրող, բաց է 582 ընտրատեղամաս։