ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) չի կարողացել դիտարկել Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ասվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Տխուր օր է Վրաստանի ժողովրդավարության համար։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը չկարողացավ դիտարկել տեղական ընտրությունները, իսկ  առաջարկությունները անտեսված մնացին։ Ցավալի է բռնության կիրառումը։ Ռեպրեսիվ օրենքները և ընդդիմության առաջնորդների բանտարկությունը էլ ավելի են խաթարում Վրաստանում ընտրությունների նկատմամբ վստահությունը», — նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին՝ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել Թբիլիսիում։ Ցույցը վերածվել է անկարգությունների. ցուցարարները կոտրել են նախագահական նստավայրի դարպասները, որին հաջորդել են ոստիկանության հետ բախումները։

Ավելի ուշ իշխանություններն օտարերկրյա հատուկ ծառայություններին մեղադրել են Վրաստանում իշխանությունը տապալելու կոչեր հնչեցնելու մեջ։ Բողոքի ակցիաների հինգ կազմակերպիչ է ձերբակալվել՝ ներառյալ հայտնի օպերային երգիչը և Վրաստանի նախկին գլխավոր դատախազը։

Անկարգությունների հետևանքով վիրավորվել է 6 ցուցարար և 21 ոստիկան։

Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է մեծ քանակությամբ հրազեն և պայթուցիկ սարքեր հայտնաբերելու մասին։