Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպել են ՀՀ նախկին արտգործնախարարները` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը:
«Շրջանառվող խոսակցությունների համաձայն` երեք նախկին արտգործնախարարները քննարկել են ընդհանուր ձեւաչափով դաշինք ստեղծելու հնարավորությունների հարցը: Վերջիններս այս նախաձեռնության շրջանակներում կարեւորել են իրենց նախկին ստատուսը եւ դրանով պայմանավորված ընդհանուր հետաքրքրությունների պլատֆորմը:
Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամից այս տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին: Հիմնադրամի աշխատակիցը մեզ ասացէ, որ ինքը իրավասու չէ պատասխանել այդ հարցին, իսկ նա, ով կարող է պատասխանել, օֆիսում չէ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:




























