Երեւան-Սեւան ճանապարհի 3-րդ կմ-ին, այսօր` հունվարի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, 21-ամյա մի բնակչուհի, ընթացքի ժամանակ, վայր է ընկել «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից, վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը գիտակցության չգալով՝ մահացել է:




























