Երեւան-Սեւան ճանապարհի 32-րդ կմ-ին, հունվարի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























