Ոստիկանության ծառայողները, հունվարի 26-ին, ժամը 15.15-ին, բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հունվարի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ավանի Հ. Հովհաննիսյան թաղամասում բացահայտ հափշտակել է մի կնոջ ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար եւ փաստաթղթեր` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























