Հունվարի 26-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակիչ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, նա իր «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կայանելուց հետո, շարժիչը չի անջատել եւ մնացել է ավտոմեքենայում, ինչի հետեւանքով թունավորվել ու կորցրել է գիտակցությունը:

Կատարվում է քննություն: