Երեւանում, հունվարի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կասյան փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մոլդովական փողոցում (Նոր Նորքի 2-րդ զանգված) վրաերթի է ենթարկել 14-ամյա մի աղջկա եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























