Առաջիկա տարիներին նավթի գները էապես կնվազեն` կապված ԱՄՆ-ում նավթի լուրջ պաշարների հայտնաբերման եւ արդյունահանման հետ: Այդ մասին այսօր` հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Այլընտրնաք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Չեմ բացառում, որ նավթի 1 բարելի ինքնարժեքը ԱՄՆ-ում տեղական սպառման համար հասնի 20-25 դոլար ռեկորդային ցածր մակարդակի»,- ասաց Թ. Մանասերյանը:
Նրա կարծիքով` ԱՄՆ դոլարը կարժեւորվի, որպես հետեւանք նաեւ այն փաստի, որ ԱՄՆ Սենատը հավանության արժանացրեց նախագահ Բարաք Օբամայի առաջարկած բարեփոխումների ծրագրին: Ըստ Թ. Մանասերյանի` հնարավոր է 2012 թ. ԱՄՆ դոլարի փոխարժեքը մոտենա 1դոլար/1 եվրո մակարդակին, ներկայիս 1եվրո/1.27 դոլարի համեմատ:



























