Հայաստանում պետք է տարանջատել բիզնեսն ու պետական կառավարումը: Լրագրողների հետ զրույցում հունվարի 27-ին հայտնել Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան.» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նա հիշեցրել է, թե նման տարանջատման անհրաժեշտությունը նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Չեմ կարծում, թե այդ մոտեցումը ձեւականորեն արդարացնում է ընտրացուցակներից օլիգարխների հանումն ու նրանց մեծամասնական ընտրակարգով առաջադրելը: Արտահայտությունն արվել է ըստ էության, պետք է տարանջատել բիզնեսն ու պետական կառավարումը: Այդուհանդերձ, ոչ ոք չի կարող հստակորեն նշել, թե որ խմբին է պատկանում: Այլ բան է, որ քաղաքական դաս կա, որը պատրաստ է ամեն ինչի հաջողության ահսնելու համար: Բայց չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է»,- ասել է Բոստանջյանը: