Ոստիկանությունն ուղղել է իր հաղորդագրությունը, կապված այսօր` հունվարի 27-ի, ժամը 00:15-ին, Երեւան-Սեւան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայից վայր ընկնելու փաստի առթիվ:
Պարզվում է, որ մեքենայից վայր ընկնողը ոչ թե աղջիկ է այլ` տղա:
«Համեր H-2»-ը վարել է Ալվինա Հ.-ն, իսկ 21-ամյա Նարեկ Զ.-ն ընթացքի ժամանակ, վայր է ընկել «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից»:
Երիտասարդը ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ ոստիկանությունը նշել էր, որ մեքենայից վայր է ընկել 21-ամյա աղջիկ:




























