Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 11-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց Լեւոն Արոնյանը, որը սպիտակներով խաղաց 10 տուրում ընդամնենը 2,5 միավոր վաստակած չեխ Դավիդ Նավարայի հետ: 60-րդ քայլում Արոնյանը ստիպված էր ընդունել պարտությունը: Աշխարհի երկրորդ համարը պահպանեց առաջինը տեղը` 7,5 միավոր: Կես միավոր է հետ նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը պարտության մատնեց Վեսելին Տոպալովին: 7 միավոր ունի նաեւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Նա առավելության հասավ հայրենակցի` Վուգար Գաշիմովի նկատմամբ: Նախավերջին տուրում Արոնյանը կմրցի Բորիս Գելֆանդի, իսկ վերջին տուրում` Թեյմուր Ռաջաբովի հետ:
11-րդ տուր
Արոնյան - Նավարա` 0:1
Կարլսեն - Տոպալով` 1:0
Կարուանա - Գիրի` 1:0
Գաշիմով - Ռաջաբով` 0:1
Իվանչուկ - Գելֆանդ` 0:1
Կամսկի - Նակամուրա` 0,5:0,5
Վան Վելի - Կարյակին` 0:1
Մրցաշարային աղյուսակ
|
1. |
Լեւոն Արոնյան |
7,5 |
|
2. |
Մագնուս Կարլսեն |
7 |
|
4. |
Ֆաբիանո Կարունա |
6,5 |
|
6. |
Հիկարու Նակամուրա |
6 |
|
7. |
Գատա Կամսկի |
5,5 |
|
9. |
Բորիս Գելֆանդ |
5 |
|
11. |
Վուգար Գաշիմով |
4 |
|
14. |
Դավիդ Նավարա |
3,5 |



























