Գյումրիում, հունվարի 27-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գարեգին Նժդեհի եւ Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: