Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ սկսում է նախապես ծրագրված հնգօրյա լայնածավալ ռազմական վարժանքները Լիբանանի սահմանին և այդ շրջանի իսրայելական համայնքներում, հաղորդում է Times of Israel-ը։

Վարժանքների ընթացքում, որոնք կմեկնարկեն այս երեկո և կավարտվեն հինգշաբթի, մշակվելու են «տարբեր սցենարներ, ներառյալ տարածքի պաշտպանությունն ու անմիջական սպառնալիքներին արձագանքը», նշված է ՑԱՀԱԼ-ի հաղորդագրությունում։

ՑԱՀԱԼ-ը նախազգուշացրել է, որ հնարավոր է լսվեն պայթյուններ, զորքերը գործելու են որպես հակառակ կողմ, իսկ Գալիլեայում կուժեղանա անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների, ռազմածովային նավերի և զորքերի շարժը։