Հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 150 խախտում:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրադադարի խախտումների ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 500-ից ավելի կրակոց:
ՊԲ առաջապահ ուժերը զերծ են մնացել հրահրիչ գործողություններին պատասխանելուց եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:



























