Այս պահին Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է։ Ինչ–ո պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։
Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և թդռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալու և տալու մեղադրանքներով։





























