Գավառի թիվ 22 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր  թեկնածությունն է առաջադրելու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` գործարար պատգամավորը:

«Դա  նաեւ իմ որոշումն էր  մասնակցել մեծամասնական ընտրակարգով»,- անկեղծացավ Մանվել Բադեյանը։

Հարցին, թե արդյոք ի՞նքն է կուսակցությանն առաջարկել, որ այդ ընտրատարածքում առաջադրվի, նա արձագանքեց. «Ոչ ինձ են առաջարկել»։

Հիշեցենք, որ այդ ընտրատարածքից էր ընտրվել ԱԺ պատգամավոր, մեկ այլ հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը։

Վերջինիս հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ նա հերթական անգամ երկարատեւ այցով գտնվում էր արտերկրում։