Այսօր, հունվարի 28-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած ձյուդոյի կանանց Աշխարհի գավաթի հերթական մրցաշարում անհաջող են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչներ Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկեւիչը։

48 կգ քաշային կարգում Հարությունյանը մեկնարկում պարտվեց ֆրանսիացի Լետիցիա Պայեին, իսկ 57 կգ քաշային կարգում Ստանկեւիչն առաջին գոտեմարտում պարտվեց հունգարացի Հեդվիգ Կարակասին։