Անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին։
Խորհրդարանականի խոսքով՝ իշխող խմբակցության պատգամավորները շատ հաճախ մեղք են գործում նրանով, որ չեն հարգում անմեղության կանխավարկածը։
Նա, մասնավորապես, հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի գործը, ում ժամանակին մեղադրել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Այն ժամանակ Փաշինյանն ընդդիմության մեջ էր և դեմ էր դուրս գալիս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատարանը անցել է մեղադրյալի կողքմը և մեղավոր ճանաչել Փաշինյանին։
«Մի՞թե ձեզնից որևէ մեկը դատապարտեց Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Ոչ։ Ձեզնից ոչ ոք չարեց դա։ Ընդ որում, նույնիսկ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ ունենալու պայմաններում։ Դուք համարում էիք, որ նա անմեղ է և սպասում էիք Եվրոպական դատարանի որոշմանը», - հիշեցրել է Մինասյանը՝ իր գործընկերներին կոչ անելով նմանատիպ մոտեցում ցուցաբերել նաև չապացուցված մեղադրանքների դեպքում։
Ընդդիմադիրի կարծիքով՝ պատգամավորները պետք է զսպվածություն և պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեն։ Նրանք, որպես օրենսդիրներ, չպետք է խախտեն անմեղության կանխավարկածը, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։
Հիշեցնենք, որ քննության տվյալներով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը համաձայնության են եկել չքանդել Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող մոտավորապես 1500 քմ մակերեսով ապօրինի շինությունը՝ պահանջելով և ստանալով սեփականատիրոջից 4 միլիոն դրամ։



























