«Եթե մենք ուժեղ չլինենք, ապա չենք կարող լուծել ԼՂ խնդիրը, որովհետեւ միջազգային ուժերի մասնակցությունը որեւէ արդյունք չի տալիս»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու հավելել, որ քանի որ միջազգային հանրությունը չի լուծում խնդիրը, ապա «պետք է հույսներս դնենք մեր ուժերի վրա»:
«Մենք մեծ հաջողությունների ենք հասել բանակաշինության ոլորտում եւ դա բերում է նոր իրավիճակի: Բանակցություններում արդեն կան դրական փոփոխություններ: վերջին քայլը պետք է անի հայկական կողմը, որի էությունը կայանում է նրանում, որ պետք է կամավոր դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից: Հակառակ դեպքում իրավիճակը տարածաշրջանում կարող է լարվել»,- ասել է Ալիեւը եւ ընդգծել. «Որքա՞ն պետք է մենք հարդուժեն դա: Մի քանի օրից տեղի է ունենալու իմ հերթական հանդիպումը Հայաստանի նախագահի հետ: Մենք գնում ենք այդ հանդիպմանը մեր ծրագրով: Այդ հանդիպումը պետք է վճռական դեր խաղա բանակցային գործընթացում, քանի որ այս տարի արդեն կայացել են մի քանի հանդիպումներ, բայց անարդյունք: Եթե այս հանդիպումն էլ անարդյունք լինի, մեր հույսերը ի դերեւ կելնեն: իսկ այդ դեպքում մեզ այլ ելք չի մնա, քան պատրաստ լինել պատերազմի: Մենք ծախսում ենք միլիրադավոր դոլարներ, ամրացնում ենք մեր բանակը, գնում ենք նոր զինամթերք, տեխնիկա: Մենք դա անում ենք, որովհետեւ երբեք չենք բացառել եւ չենք բացառում այդ ուղին: մենք ունենք բոլոր իրավունքները ազատագրել մե հողերը»: Նա անեւ ընդգծել է, որ Ադրբեջանի զիջումն այն է, որ իրենք գնում են խաղաղ լուծման:
Ալիեւի այս ելույթը տպավորություն է թողնում, որ սա անզորությունից ծնված ելույթ է, քանի որ մի կողմից նա շատ լավ գիտակցում է, որ պատերազմը գոնե առաջիկա տարիներին անհնար է, մյուս կողմից փորձում է «վախեցնել» հայկական կողմից: Հետաքրքիր է, թե ի՞նչ է ասելու ու անելու Ալիեւը, եթե այս հանդիպումը եւս նախորդների նման անարդյունք լինի:




























