Այս տարի սոցիալական ցանցերի և ընդդիմության ամենասիրած թեման մեր գյուղմթերքի արտահանումն է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա եկեք նայենք ինչ ունենք գյուղմթերքի արտահանումով։ Մենք ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ ունենք արտահանման 13.8% աճ նախորդ տարվա համեմատությամբ, ընդ որում կոնկրետ ուղղություններով։ Ծիրանի դեպքում 25.5% աճ, սալորի դեպքում 61.1% աճ, դեղձի դեպքում 87.1% աճ, կեռասի դեպքում 123% աճ, տանձի դեպքում 245% աճ։

Ես այս թվի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն, տանձի արտահանման թիվը։ Լլոլիկի դեպքում 12% աճ, պղպեղի դեպքում 62% աճ, կաղամբի դեպքում 843% աճ, սմբուկի դեպքում 73, 72% աճ, հատով ծաղիկը 6.4%-ով է արտահանումը աճել, իսկ տոննայով՝ 116%-ով է աճել։

Ես շատ չեմ խորացել թվերի մեջ, բայց տեսնելով տանձի 245% արտահանման աճը, ես գալիս եմ հետևյալ եզրակացության, սովորաբար նախկինում ինձ միշտ զարմացնում էր, ինձ համար անակնկալ էր, երբ առաջին անգամ իմացա, որ ամենաշատ Հայաստան ներկրվող մրգերից է տանձը։ Հիմա ես 90 և ավել տոկոս վստահ եմ, որ սա ամբողջությամբ ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով։ Որ ուղղությամբ ուզեն կարող են արտահանել, որովհետև արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Նույնը կարող եմ ասել կեռասի մասին։ Մենք մեր մարզային այցելությունների ընթացքում մեր այգիներից շատերում և կեռասի, և տանձի եղել ենք և և մենք պետք է այս իրավիճակի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնպես փոխենք»,– հայտարարեց Փաշինյանը։