Gibraltar Masters ամենամյա շախմատային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով հաղթեց ամերիկացի Աննա Զատոնսկիխին և վաստակեց 4.5 միավոր։ Առաջատար ութնյակում գտնվող շախմատիստներն իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր։

Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Ստեֆան Կուեպերսի հետ եւ միավորների քանակը հասցրեց 3.5-ի։

Նշենք, որ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանն այս տուրում ոչ ոքի խաղաց վիետնամցի Լե Քուանգ Լիեմի հետ եւ վաստակեց 4.5 միավոր։