Երկօրյա դադարից հետո, երբ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում գործարքներ տեղի չէին ունենում, այսօր` հունվարի 30-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 387.27 դրամ: Հիշեցնենք, որ վերջին անգամ բորսայում գործարքներ կայացել են հունվարի 25-ին եւ այն ժամանակ միջին փոխարժեքը կազմել էր 1դոլար/387.28 դրամ: Այսպիսով` մի քանիօրյա սպասումները արդյունք չտվեցին` փոխարժեքը գործնականում չի փոփոխվել:

Ընդհանուր առմամբ` այսօր բորսայում վաճառվել է 5.5 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարն ընդունում են 385-386 դրամով, վաճառում  388-389 դրամով: