Եթե կա քարերը նետելու ժամանակը, գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը, և մեր ժողովուրդը սա չի հանդուրժելու երբեք. ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանին, ես ուղղակի ուզում եմ իմ հարգանքը, իմ խոնարհումը, իմ սերը հայտնել Դավիթի հանդեպ, որովհետև նա կարող էր չգալ, նա կարող էր մնալ, որտեղ որ գնացել էր աշխատանքային այցով, բայց Դավիթը Դավիթ չէր լինի, եթե չգար։ «Ինքը ուժ ցույց տվեց, ասաց՝ դուք չկաք այնքան, դուք ոչինչ եք, եթե ես ձեզնից վախենամ ու չգամ։ Դրանով Դավիթի վարկանիշը մի քանի անգամ նախ բարձրացավ, դրանով անվստահության գործընթացի հնարավորությունը մի քանի անգամ բարձրացավ, որովհետև Դավիթը սովորական համայնքապետ չի, Դավիթը անվստահության գործընթացով ներկայացված ՀՀ վարչապետի թեկնածու է, որը պիտի ժամանակավոր կառավարություն ձևավորի։
Ես չեմ ասում անցյալ ժամանակով կամ ապառնիով, դա լինելու է, որը ձևավորելու է ժամանակավոր կառավարություն և հենց այդ ժամանակավոր կառավարությունն է իրականացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ առանց Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի։ Ինչքան էլ ուզում է այդ մուրճը ճոճի, ինչքան էլ ուզում է լրփանա, ինչքան էլ ուզում է այսպես վախի մթնոլորտ ձևավորի, , ինչքան էլ իրավապահներին, այս անհասկանալի կենդանիներին, անհասկանալի կերպարներին բերի, վախեցնի և ուժ ցույց տա, իր գնացքը արդեն գնացել է։
Ոս ուղղակի խնդրում եմ մեր ժողովրդին զինվել համբերությամբ, հավատալ ընդդիմադիր այն գործիչներին, քաղաքական այն ուժերին, որ իսկապես ազնվորեն անվստահության գործընթացը ուզում են իրականացնել, որ իսկապես ազնվորեն ուզում են իրականացնել իշխանափոխություն և ոչ թե ուզում են Նիկոլի պառլամենտում մի քանի մանդատ ունենալ և կանգնել այդ ընդդիմադիր ուժերի կողքին։ Ես կարող եմ այսպես պարզերես, անկեղծորեն ասել, որ այդ քաղաքական ուժերից մեկը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ եկող կիրակի Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է Հովհաննավանք և կեղծ պատարագի է մասնակցելու, Եսայանն ասաց. «Ինքը ուզում է մեր ժողովրդին տանել քաղաքացիական բախումների: Նիկոլի սիրտը արյուն է ուզում, ինքը դա չի ստանալու։
Իր շնորհքը չի, որ իրենք 18 թվականին առանց արյան եկան իշխանության, դա միայն ու միայն Սերժ Սարգսյանի շնորհքն է և իր հնարավորությունն է, որ այդ մարդը չգնաց բախումների»։





























