NEWS.am–ի տեղեկություններով, Ապարանի համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել, համայնքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում: Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:





























