Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի դպրոց, հանդիպել ուսուցչական կազմի ու միջին դասարանների աշակերտների հետ։ Այս մասին NEWS.am—ին հայտնել է ԲԸՏՄ-ն: 

Հանդիպման ընթացքում Հովհաննես Մարտիրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, անդրադարձել Հայաստանի Հանրապետության հարուստ  կենսաբազմազանությանը և դրա պահպանման անհրաժեշտությանը։ Կիրանցի դպրոցին ՀՀ Կարմիր գիրք է փոխանցվել: 

Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ մասնակցել են ինտերակտիվ քննարկմանը, արտահայտել իրենց տեսակետներն ու բարձրաձայնել համայնքի համար արդիական բնապահպանական խնդիրները։ 

Նախաձեռնության հիմնական նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ գիտակցված ու պատասխանատու վերաբերմունք։