Ֆրանսիական Լիմոժ քաղաքում 61-ամյա Մարտունիկ Ասլանյանի սպանության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու երիտասարդ փախստականներին կալանավորելու միջազգային օրդեր է տրվել:

Այդ մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien թերթը:

Դատախազը հայտարարել է, որ կասկածյալների հանդեպ վերահսկողություն է սահմանվել Իսպանիայում:

Լիմոժում հանգուցյալի որդին` 26-ամյա Գոռը վիրավորվել է հրազենից ստացած վնասվածքի պատճառով, երբ փորձել է հոր հետ վերադարձնել իրենց ընտանիքի գողացված ավտոմեքենան: Հանցագործներից մեկն անչափահաս է եղել եւ օդ է կրակել: Մյուսը` 19-ամյա երիտասարդը, մահացու կրակ է բացել: «Այդ վարկածը պետք է հաստատվի»,-ասել է դատախազը:

Ավելի վաղ NEWS.am–ը հաղորդել է, որ Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում գողացված ավտոմեքենայի պատճառով տեղի ունեցած վեճը ողբերգական ավարտ է ունեցել հայ ընտանիքի համար:

Հանցագործը գիտակցաբար կրակ է բացել հոր եւ որդու վրա: 61-ամյա թոշակառու  Մարտունիկ Ալեքսանյանը, ով ծնվել է Հայաստանի Սասունիկ գյուղում եւ հինգ տարի առաջ տեղափոխվել է Լիմոժ, ծանր վիրավորվել է, իսկ նրա որդին` 26-ամյա Գոռն ավելի թեթեւ վնասվածք է ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ ընտանիքի հայրը մահացել է: