Ուժեղ ձյան եւ մերկասառույցի, ինչպես նաեւ ձնահոսքի աճող վտանգի պատճառով Մցխեթի-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհին Փասանաուրի-Լարս հատվածում արգելված է բեռնատար մեքենաների եւ 30-ից ավելի ուղեւորրի համար նախատեսված ավտոբուսների երթեւեկությունը:
Ըստ Վրաստանի ավտոճանապարհային բաժնի տեղեկատվության` տրանսպորտի այս տեսակների համար երթեւեկությունը թույլատրելի է միայն անիվներին երկաթե շղթաների, ինչպես նաեւ մեքենայում երկու վարորդի առկայության դեպքում:
Գուդաուրի-Քոբի հատվածում մեքենաները ձնահոսքից պաշտպանվելու նպատակով կտեղաշարժվեն թունելներով: Գուդացիր-Քոբի եւ Ստեփանցմինդա-Լարս հատվածներում ավտոկանգառն արգելված է: Երթեւեկության նշված կարգը կվերահսկվի ոստիկանության կողմից: Ճանապարհի այլ հատվածները բաց են երթեւեկության համար:
Հունվարի 24-ին ստացած թույլտվությունից հետո դեռ չբացված` Վերին Լարսի անցակետը կրկին փակ է: Հունվարի 27-ից Գուդուարի-Քոբի հատվածը նորից փակ էր վտանգավոր հեղեղների պատճառով: Ճանապարհի մակերեւույթի ձյան շերտը հասել է մեկուկես մետրի:




























