Թերթը գրում է, որ Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է առաջադրվելու «Շիրակ» ֆուտբոլային թիմի, «Պրեսս-ստենդ» ՍՊԸ սեփականատեր Արման Սահակյանը, ով մրցակցության մեջ է մտնելու ԲՀԿ ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանի հետ:

«Հրապարակը» մեկնաբանում է. քիչ հանրապետականներ կհամարձակվեին պայքարի մեջ մտնել գողականի մեջ հմուտ, քաղաքականի մեջ նոր հմտացող Մարտունի հետ: Նախորդ ընտրություններում նման փորձ կատարեց Սուքիաս Ավետիսյանը, բայց անհաջողության մատնվեց: Արման Սահակյանի համարձակությունն արդեն գնահատելի է, չնայած դժվար է կանխատեսել, թե նա ինչ ճակատագրի կարժանանա, ամփոփում է թերթը: