Հունվարի 31-ին`ժամը 16.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարկավագի փողոցի թիվ 145/1 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ,23-ամյա Շուշանիկ Գագիկյանը:
Հայաստանի ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նույն օրը`ժամը 19.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քացախաթթվից թունավորումով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Կեչուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Վ.Բաբաջանյանը, որը տեղում ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Փետրվարի 1-ին`ժամը 07.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքից թունավորվել է Երեւան քաղաքի Քոչար փողոցի թիվ 9 շենքի 15-րդ բնակարանի բնակիչ, 29-ամյա Եվա Յափուջյանը, ով տեղում ստանալով առաջին բուժօգնություն` հրաժարվել է հետագա հոսպիտալացումից:




























