«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նախնական որոշում է կայացվել այդ կապակցությամբ:
Հարցին, թե ինչո՞ւ վերջնական որոշում չի կայացվել շտաբի պետի նշանակման վերաբերյալ, ԲՀԿ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Որովհետեւ դեռ շուտ է վերջնական որոշում կայացնելու համար»: Ըստ Մհերյանի, որոշումը կայացվել է քաղաքական քննարկումների արդյունքում:
Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, քաղաքաշինության նախարարը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցել է հունվարի 30-ին նախագահական նստավայրում կայացած կոալիցիոն կուսակցությունների հանդիպմանը:



























