Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ հունվարի 31-ի գիշերն, Երեւանի Արզումանյան փողոցում գտնվող մի կրպակից, ազդանշանային համակարգի մալուխները կտրելու եւ ապակիները կոտրելու միջոցով, գողացել են մեկ արկղ խմորեղեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկվել 23-ամյա Գերասիմ Մ.-ին եւ 32-ամյա Գնել Ս.-ին, որոնք խոստովանել են հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է, մասամբ` արդեն կերել էին:
Կատարվում է քննություն:



























