Ոստիկանության ծառայողներն այսօր` փետրվարի 1-ի գիշերը, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Բուլվարային թաղամասից բերման են ենթարկել նախկինում դատապարտված երկու տղամարդկանց՝ 36-ամյա Արմեն Մ.-ին եւ 27-ամյա Գագիկ Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ հունվարի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում, պատուհանի ճաղավանդակը պոկելով՝ մի բնակարանի պատշգամբից գողացել են 3.5 մ երկարությամբ 12 մմ տրամաչափի մետաղյա 30 ամրան:
Կատարվում է հետաքննություն:



























