Հայաստանում 2011թ. ինքնասպանություն գործածների 56,7%-ը գործազուրկներ են եղել, 16,5%-ը` թոշակառուներ: Այսպիսին են Հայաստանի ազգային վիճծառայության տվյալները:

Ինքնասպանությունների ընդհանուր թիվը 195 է, ինքնասպանության փորձերինը` 452: 2010թ. համեմատ ինքնասպանությունների թիվը նվազել է 13,3%-ով, ինքնասպանության փորձերինն աճել է 23,2%-ով:

Ինքնասպանության փորձերի 27,7%-ը կազմել են կտրող-ծակող վնասվածքները, 26,4%-ը` մեծ չափաբաժնով դեղերի ընդունումը, 21,8% -ը`կախվելու փորձերը, 16,5%-ը բարձր տեղից ցած նետվելու:

Ինքնասպանությունների մեծամասնությունը կատարվել է կախվելու եւ բարձր տեղից ցած նետվելու միջոցով: