Երեւան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին, հունվարի 31-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի («ՆԻՎԱ») ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























