Երեւան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին, հունվարի 31-ին, ժամը 19.20-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶել»-ի 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























