«ՆԱՍԴԱՔՕՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 1-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 387.39 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12 %-ով կամ 0.46 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 590 հազ. դոլար: Պատճառն այն է, որ դոլարի առաջարկի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 388 դրամ, սակայն այդ գնով դոլարը պահանջարկ չի վայելել:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերի մի մասը շարունակել է դոլար վաճառել 388 դրամով, սակայն առքի փոխարժեքը բարձրացրել է մինչեւ 386.5 դրամ:




























