«Մարտի 1»-ի գործով հետախուզվում են Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում՝ ««Մարտի 1»-ի գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում։ «Մարտի 1»-ի գործի վերաիմաստավորումը» թեմայով հանրային քննարկման ժամանակ, հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Իր հերթին, հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Հայաստանը շուտով Ռուսաստանին կդիմի Գևորգ Կոստանյանի արագ արտահանձնման խնդրանքով։ Երևանը նաև մտադիր է հասնել Վահագն Հարությունյանի արտահանձնմանը։ Երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն էլ մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ապացույցները կեղծելու և «Մարտի 1»-ի գործով քննությունը խեղաթյուրելու մեջ։
«Հայկական կողմի տվյալներով, երկուսն էլ հիմա գտնվում են Ռուսաստանում։ Մենք Ռուսաստանի հետ աշխատում ենք բազմակողմանի համաձայնագրի՝ Քիշնևի կոնվենցիայի շրջանակներում։ Այնուամենայնիվ, ռուսական կողմը դեռ համաձայնություն չի տվել արտահանձնման վերաբերյալ դեռ չկա։ Հայաստանի գլխավոր դատախազությունը մոտ ապագայում կրկին միջնորդություն կուղարկի ՌԴ՝ խնդրելով կրկին քննարկել ավելի վաղ մերժված միջնորդությունը», - ասաց Վարդապետյանը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 8 ցուցարար և Ներքին զորքերի 2 զինծառայող։





























