Կոտայքի մարզում, փետրվարի 1-ի երեկոյան Ջրաբեր գյուղի մոտակայքում  «ՎԱԶ-2121» մակնիշի («ՆԻՎԱ») ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ձնակույտի մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների եւ Ջրաբեր գյուղի բնակիչների ուժերով «ՎԱԶ-2121» մակնիշի 13 ՕՕ 202 համարանիշի  ավտոմեքենան դուրս է բերվել ձնակույտի միջից եւ քարշակվել ճանապարհի երթեւեկելի հատված: