ՄԱԿ-ը պաշտոնապես սկսել է համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության և նշանակման գործընթացը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան և Անվտանգության խորհուրդը կազմել են համատեղ նամակ՝ դրանով իսկ նախաձեռնելով տվյալ գործընթացը, հայտնել է ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Աննալենա Բերբոքը՝ հավելելով, որ փաստաթուղթը ստորագրել է նաև Մայքլ Իմրան Կանուն՝ ՄԱԿ-ում Սիերա Լեոնեի մշտական ներկայացուցիչը և նոյեմբեր ամսվա համար ՄԱԿ-ի ԱԽ նախագահը։
Համատեղ նամակում Գլխավոր ասամբլեայի նախագահը և Անվտանգության խորհրդի նախագահը ՄԱԿ-ի անդամ պետություններին հրավիրել են առաջադրել թեկնածուներ՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, ով պաշտոնը կստանձնի 2027 թվականի հունվարի 1-ից, հաղորդում է «Սինհուան»։ Նամակում անդամ երկրներին կոչ է արվում լրջորեն քննարկել կանանց՝ որպես թեկնածուների առաջադրումը։





























