Փետրվարի 2-ին, ժամը 10.30-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Նորքի 5-րդ զանգվածում գտնվող եկեղեցու տարածքում ատրճանակ է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել են «ԳԼՈԿ» տիպի ատրճանակ` պահունակով:
Հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























