Ֆրանսիայի արևմուտքում տեղակայված Իլ Լոնգ ռազմածովային բազայի վերևում, որտեղ տեղակայված են բալիստիկ հրթիռներով սուզանավերը անհայտ անօդաչու թռչող սարքերի խումբ է նկատվել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան մի քանի անօդաչու թռչող սարքեր են թռչել Իլ Լոնգ թերակղզու (Ֆինիստեր դեպարտամենտ) բազայի վերևում, որը Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի մաս է կազմում։ Ընդհանուր առմամբ հինգ անօդաչու թռչող սարք է նկատվել։ Բազանի պարագիծը պահպանող ծովային հետևակայինները փորձել են խփել դրանք։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, չորս անհայտ թռչող օբյեկտներ, ենթադրաբար՝ անօդաչու թռչող սարքեր, հետևել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռին, երբ այն մոտենում էր Դուբլինին։ Այնուհետև նրանք թռչիք են կատարել Իռլանդական ծովում գաղտնի տեղակայված իռլանդական ռազմանավի շուրջ։





























