Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հարավամերիկյան երկրի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնին չորեքշաբթի ՄԱԿ-ին խնդրել է «կատարել իր դերը»՝ Վենեսուելայում արյունահեղությունից խուսափելու համար, հաղորդում է Reuters-ը։
Շեյնբաումն իր առավոտյան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մեքսիկան հանդես է գալիս ընդդեմ Վենեսուելա ներխուժման և արտաքին միջամտության։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հրամայել էր «արգելափակել» բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավերի մուտքը և Վենեսուելայից դուրս գալը, քայլ, որը Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը «գրոտեսկային սպառնալիք» է անվանել։





























