Հայաստանի արտաքին գործերի նախարարն ինձ զեկուցել է, որ հունգարացի գործընկերները համաձայնել են որոշմանը և այդ հարցում կա կոնսենսուս։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Հունգարիան հանել է վետոն՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրա։

Նա բացատրել է, որ երբ դե յուրե որոշում կայացվի, այն կհրապարակվի։ «Ես չեմ կարող բացահայտել մանրամասները», - հավելել է Փաշինյանը։ Նա նաև վստահեցրել է, որ գումարը կծախսվի «խաղաղության օրակարգի» վրա։