Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական համաժողովին։ Մեհմեդ Ալի Շահինը նշել է, որ 2010 թվականի աշնանից՝ Թուրքիան կնախագահի հիշյալ կազմակերպությունում։ Թուրքիայի խորհրդարանի նախագահը հանդիպելու է ՌԴ Պետական դումայի ղեկավար Բորիս Գրիզլովի հետ։ Շահինը հայտնել է, թե հնարավոր է, որ հանդիպի Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանի նախագահների հետ։ «Հայաստանի հետ կփորձենք երկխոսություն ստեղծել»,-ասել Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը։




























