ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դուրս եկա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Այստեղ են տեղափոխել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին` վիրահատության նպատակով: Սակայն վիրահատությունը դեռ ձգձգվում է` պայմանավորված Սրբազանի առողջական այլ խնդիրներով: Բժիշկներն այս պահին առողջական վիճակի կայունացման ուղղությամբ են աշխատում, երբ Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի, այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը:
Չնայած ունեցած առողջական լուրջ խնդիրներին, երբ հարցնում ենք որպիսությունը, իրեն բնորոշ ուժեղությամբ ու տոկունությամբ պատասխանում է.
-Լավ եմ, փառք Աստծո:
Բավականին երկար զրույց եմ ունեցել Սրբազանի հետ, բնականաբար, հետաքրքրվում էր հայրաքաղաք Գյումրիով ու Շիրակի մարզով և փոխանցեց իր ողջույնները բոլորիդ»:




























