Արշակ սրբազանի կալանքի դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ հարցնելու եք, թե ինչ ակնկալիքներ ունեմ։
Ասեմ. համոզված եմ, որ կմերժվի բողոքը և Սրբազանը կմնա կալանքում։ Կմերժվի անգամ այն պայմաններում, երբ դատախազի կայացրած հետապնդում հարուցելու որոշմամբ հերքվում է հանցագործությունը»։
Նշենք, որ ՔԿ–ի փոխանցմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Նրան մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:



























